Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

am
arcaxi-agn-xekavarn-endounel-e-libanani-haykazyan-hamalsarani-patvirakoutyane

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 11-ին  ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է փոխշահավետ համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և համահայկական նշանակության հարցերի առաջմղման գործում սփյուռքի դերին:

Հայկազյան համալսարանի ուսանողները Արցախի արտաքին գործերի նախարարության գրադարանին են նվիրել պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերող գրքեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ