Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

1994-ի ձևաչափին վերադառնալն իր մեջ ռիսկ է պարունակում. Լարիսա Ալավերդյան

arcaxi-banakcayin-sexani-sourj-veradarnale-nor-ceacap--te-arden-exac-ceacapi-aktivacoum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության հարցը: Հետաքրքիրն այն է, որ թե՛ Մինսկի խմբի համանախագահները, թե ԵԱՀԿ գործող նախագահը դա դիտարկում են որպես ձևաչափի փոփոխություն: Մինչդեռ իրականությունն այն է, որ Արցախը բանակցային կողմ է դեռևս 1994 թվականից. Հիշեցնենք՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմ» են ճանաչվել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:

Խնդրի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ, որը մեկ այլ շեշտադրմամբ անդրադարձավ հարցին, այն է՝ եթե Արցախը 94-ին ընդունված ձևաչափով պետք է մասնակցի բանակցություններին, ուրեմն պետք է հիշենք, որ այդ ձևաչափում կար նաև, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասնակցությունը:

«Եթե մենք պահանջում ենք Արցախի վերադարձ բանակցությունների սեղանին, ապա պետք է բանակցային գործընթացում ներգրավված լինի նաև, այսպես կոչված, Ադրբեջանի համայնքը: Հարցն այն է, որ այն ժամանակ ընդունված է եղել որպես կողմ դիտել, մի կողմից՝ Արցախի ընտրված ղեկավարությանը, մյուս կողմից՝ ադրբեջանական համայնքը: Այս ամենի մեջ կա ռիսկ, եթե մենք պահանջում ենք վերադարձ 94 թվականի ձևաչափին, ուրեմն պետք է համաձայնենք նաև, այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի ներկայությանը: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են փորձագետներն այս մասին խոսելիս շրջանցում սա: Հիմա մենք պետք է հստակեցնենք՝ նորությունը ո՞րն է, որ Արցախը մասնակցում է որպես Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ մնում է 94-ին ընդունված ձևաչափը, որտեղ կա նաև Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչը»:

Լարիսա Ալավերդյանը նաև ընդգծում է՝ նոր ձևաչափ հասկացությունն այդքան էլ հեշտ մարսելու բան չէ, նկատելով. «Համանախագահները, կարծես թե, կոշտ պատասխան տրվեցին ձևաչափի փոփոխությանը, ասելով, որ այն չի կարող լինել»:

Ալավերդյանը նկատում է՝ «Մենք պետք է հստակեցնենք, թե ի՞նչ ենք ուզում, կրկնում եմ, քանի որ հղումը 94 թվականի ձևաչափին ենթադրում է ոչ միայն Արցախի, այլև ադրբեջանական համայնքի վերադարձ բանակցություններին: Ես տարիներ շարունակ պնդել եմ, որ պետք է հստակություն մտցնել, պարզեցում է պետք, թե ի՞նչ է նշանակում Ադրբեջանի համայնք ասվածը»:

Տիկին Ալավերդյանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ են փորձագետները շրջանցում այս հանգամանքը. «Ես այս մասին ոչինչ չեմ տեսնում նաև հնչող հայտարարությունների մեջ, ու զարմանում եմ, որ որոշ փորձագետներ, որոնք կողմնակից են բանակցություններին Արցախի մասնակցությանը, չգիտես ինչո՞ւ՝ շրջանցում են ադրբեջանական համայնքի հարցը, չնշելով, որ վերջինս նույնպես եղել է 94 թվականի ձևաչափում՝ որպես կողմ: Հետևաբար, առաջին, Մինսկի խումբը, եթե համաձայնվի բանակցություններին Արցախի մասնակցությանը, ուրեմն պետք է առաջարկի նաև ադրբեջանական համայնքի վերադարձը: Երկրորդ՝ նրանք անպայման կասեն՝ Արցախը դուրս մղված չէ բանակցություններից, այլ անուղղակիորեն մասնակցում է հանդիպումներին»:

Սրանով հանդերձ, Լարիսա Ալավերդյանը ողջունելի է համարում Հայաստանի պահանջը՝ Արցախի Հանրապետության ուղղակի վերադարձը բանակցային սեղանին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ