Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Արցախի միջազգային ճանաչումը նշանակում է՝ աշխարհը մերժում է Ադրբեջանի ուժ կիրառելու իրավունքը. Մանվել Սարգսյան

arcaxi-mijazgayin-janacoume-nsanakoum-e-asxarhe-merjoum-e-adrbejani-ouj-kirarelou-iravounqe-manvel-sargsyan

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է. երեկ Կոլորադոյի սենատը ճանաչեց Արցախի անկախությունը: Ճանաչումների այս շղթան որքանո՞վ է նպաստելու Արցախի հիմնախնդրի լուծմանը: Մանավանդ, որ մեր աչքի առաջ ունենք Հայոց ցեղասպանության՝ դեռևս անցած դարից սկսված ճանաչումների շղթան, ինչը սակայն բարոյականից բացի այլ խնդիր չլուծեց:

-Արցախի Հանրապետության ճանաչումը շարունակվում է, արդեն ԱՄՆ 9-րդ նահանգն է ճանաչում: Նկատելի է միտումը. ԱՄՆ-ը բարդ հարցերում նախընտրում է սկսել նախ առանձին նահանգների կողմից ճանաչումով, ընդհանուր մթնոլորտ է ստեղծվում ու հետո այն դարձնում պետական քաղաքական որոշում: Այս գործելաոճը, այո, նկատելի է նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Դա ԱՄՆ քաղաքականությունն է: Սա զուտ քաղաքական հարց է:

Սակայն Արցախի պարագայում Ճանաչումը շատ կարևոր է, ԱՄՆ-ը գերտերություն է ու այդ պետության կողմից ճանաչումը կատակ բան չէ: Մենք գործ ունենք կարևոր հանգամանքի հետ, տարբեր երկրների կառավարությունների ճանաչումը հայտնի է դարձնում Արցախը աշխարհում ու լուրջ հիմքեր ստեղծում արցախահայության իրավունքների պաշտպանության համար: Կրկնում եմ, սա լուրջ գործընթաց է:

Որևէ պետության իրավունքը ճանաչելը, այսինքն՝ սահմաններն ու սուվերենությունը ճանչելը, նշանակում է վտանգի դեպքում օրինական ուժի կրառմամբ պաշտպանել այդ պետությունը:

Եթե 90-ականներին եվրոպական պետությունները մեկը մյուսի հետևից միակողմանիորեն չճանաչեին Ադրբեջանը, ապա գուցեև 90-ականների պատերազմը չլիներ: Ի՞նչ կատարվեց, ԵԱՀԿ-ն ընդունեց, որ կա հիմնախնդիր, բայց միակողմանիորեն ճանաչելով Ադրբեջանը ու չճանաչելով Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծեց բոլոր հիմքերը, որպեսզի ագրեսիա իրականացվի, ուժ կիրառվի Ղարաբաղի դեմ: Եվ մենք դրա դիմաց ստացանք պատերազմ, չնայած Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն է ստանձնել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու:

Եվ հիմա, երբ ԱՄՆ առանձին նահանգներ, լրջագույն պետությունների քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը, նշանակում է, որ նրանք չեն ճանաչում Ադրբեջանի՝ ուժ կիրառելու իրավունքը: Սա շատ հիմնարար հարց է:

Այսօր Ադրբեջանը մեծ-մեծ հայտարարում է, թե կգրավի Արցախը, բայց իրականում «նստած» է անկյունում. և դա ճանաչումների արդյունքում ստեղծված քաղաքական մթնոլորտի հետևանք է:

Հիշում եմ, երբ 2016-ի ապրիլին Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա, ԱՄՆ հայտնի սենատորներից մեկը նամակ գրեց Ալիևին, ասաց՝ դու պարտավորություն ես ստանձնել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, եթե լուրջ չվերաբերվես դրան, ապա վաղը քո դիմաց Կոսովո կտեսնես, այսինքն՝ կունենաս Արցախի միակողմանի ճանաչում: Այնպես որ, Արցախի միջազգային ճանաչումը շատ լուրջ հարց է, ու պետք է լրջորեն վերաբերվենք այս ընթացքին:

-Ի՞նչ կասեք այն մասին, որ Կոլորադո նահանգի Սենատը Արցախի անկախությունը ճանաչեց հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-ամյա տարելիցի օրը։ Սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ քաղաքական հստակ հաշվարկ:

-Անշուշտ՝ քաղաքական հաշվարկ էր, կարևորագույն երկու հարցերը միացվեցին: Դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և Արցախի խնդիրը դիտարկում որպես Ցեղասպանության շարունակություն: Ի դեպ, միաժամանակ ճանաչեցին Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը: Այս ամենը չի կարող լինել զուգադիպություն:

-Կարծում եք՝ Արցախի բռնազավթումը Ադրբեջանի կողմից աշխարհն ընկալո՞ւմ է որպես Հայոց Ցեղասպանության շարունակություն:

-Գիտեք, աշխարհում շատ քաղաքական գործիչներ, ուժեր են հաճախ խոսում այդ մասին: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը երբեք նման թեզ չի տարել իր քաղաքականության մեջ: Իսկ առհասարակ, աշխարհում կան ուժեր, որոնք հենց այդ կերպ են հասկանում:

Օրինակ, 90-ին Եվրամիությունը մի բանաձև ընդունեց, որտեղ բնութագրելով ԽՍՀՄ քայքայումը, հավասար իրավունքների վրա դրեց Արցախի ու ԽՍՀՄ հանրապետությունների անկախության հռչակումը: Այսինքն՝ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նման միջազգային հեղինակավոր կառույցի կողմից: Հիմա մենք պետք է աշխատենք ու ինքներս հասկանանք, թե ի՞նչ քաղաքականություն ենք իրականացնում, ի՞նչ ուղղություն ենք տանում:

Երկար տարիներ Հայաստանում միայն քմծիծաղով էին խոսվում Արցախի միջազգային ճանաչման մասին, խորը համոզմունքով, որ աշխարհը դա չի անի, որ աշխարհը մեր դեմ է, ու վերջ: Ասում էին՝ ամեն ինչ սուտ է, ոչ ոք երբեք չի ճանաչի Արցախը: Ու այդ սխալ մտայնությունը շարունակվել է 30 տարի: Այնքան համոզված էին ասում, որ թույլ չէին տալիս անգամ խնդրի շուրջ լուրջ քննարկում ծավալել:

Ի՞նչ է նշանակում աշխարհը մեր դեմ է, ի վերջո, աշխարհը շահերի վրա է կառուցված, ինչո՞ւ պետք է մեր դեմ լինի:

-Ճկուն դիվանագիտության, գրագետ քաղաքականության իրականացման պարագայում՝ աշխարհը ոչ թե դեմ, այլ կողմ կարող է լինել: Եվ ուրեմն՝ ճի՞շտ է այսօրվա մեր ընթացքը:

-Տեսեք ի՞նչ է կատարվում. ԱՄՆ-ը ճանաչեց Իսրայելի կողմից գրավված տարածքներն ու ասաց՝ սա փաստ է, թող Սիրիան ագրեսիա չաներ՝ տարածքներ չկորցներ: Ինչպես տեսնում ենք, նոր թեզեր են դրվում շրջանառության մեջ: Իսկ մենք անընդհատ սառը պատերազմի աշխարհընկալման մեջ էինք, այդտեղից էլ ծնվում էր այն վտանգավոր թեզը, թե աշխարհը մեր հետ չէ, կնշանակի մենք ինչ-որ սխալ բան ենք անում: Սակայն այսօր իրավիճակ ու մտածողություն է փոխվել, կամաց -կամաց սկսում են մարդիկ այլ կերպ մտածել: Հին մոտեցումներն իրենց սպառել են: Դրանում համոզվել են նաև հին մոտեցումներ կրողները:

Բայց հիմա էլ այլ իրավիճակ է, դեռևս մեր քաղաքականության մեջ հստակություն չի նկատվում, դեռևս դժվար է ասել, թե որո՞նք են մեր նոր մոտեցումները, մերժելով հինը ի՞նչ ճանապարհով, ի՞նչ ընթացքով ենք գնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ