Արցախի ՊԲ մի շարք զորամասերում գիշերային պայմաններում հանկարծակի ստուգումներ են իրականացվել (տեսանյութ)

am
arcaxi-pb-mi-sarq-zoramaseroum-giserayin-paymanneroum-hankarcaki-stougoumner-en-irakanacvel-tesanyout

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից:

Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին: Իրականացվող գործընթացներին տեղերում հետևել և հընթացս անհրաժեշտ ցուցումներ են տվել բանակի հրամանատարի տեղակալներն ու վարչության սպայակազմի ներկայացուցիչները:

 Գիշերային պայմաններում և լիովին անծանոթ տեղանքում անցկացված վարժանքները ևս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ-ի զորամասերը ունակ են գործելու օրվա կամայական ժամի և կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում և բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ