Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Արցախում շարունակվում բարեկարգման աշխատանքները

am
arcaxoum-sarounakvoum-barekargman-asxatanqnere

2018 թվականին ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտ քաղաքում շարունակվում է իրականացվել փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման ծրագիրը, որին հատկացվել է 894 միլիոն 205 հազար դրամ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթղակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Պավել Նաջարյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում բարեկարգվել և ասֆալտապատվել է Ադմիրալ Իսակով 4, 4ա, 4բ, Սասունցի Դավիթ 52, 54 և 56, Կնունյանցների 1, Մաշտոց 2, Վազգեն Սարգսյան 11, Մանուկյան 4,4բ բազմաբնակարան շենքերի բակերը: Մասնակի ասֆալտապատում է իրականացվել նաև Ստեփանակերտի Գեներալ Սարդարյան և Աբրահամյան փողոցներում:

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ