Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Արցախյան զորավարժությունը և ռազմաքաղաքական բալանսը

arcaxyan-zoravarjoutyoune-e-razmaqaxaqakan-balansy

Իրար հաջորդող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները նպատակ են հետապնդում փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ այդպիսով փորձելով սպասվող բանակցություների նախօրեին առավելության հասնել։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև խորացող ռազմական համագործակցությունը նաև նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի շուրջ լարվածությունը։ Ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման այս փորձով Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ ամեն պահի պատրաստ է  ռազմական գործողություններ սկսել՝ նպատակ հետապնդելով  ներքաղաքական լարվածություն ստեղծել Հայաստանում։

 

Հենց այս պայմաններում էլ Արցախի Պաշտպանական բանակը սկսում է լայնամասշտաբ զորավարժությունները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, զորավարժություններին ներգրավված են մոտ 10 հազար զինվոր և սպա, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, 400 ավտոտեխնիկա և այլն։

 

Հրամանատարաշտաբային կոչվող լայնածավալ զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը։ Սա, կարելի է ասել, հայկական կողմի պատասխանն է ադրբեջանա-թուրքական՝ իրար հաջորդող ռազմաուսումնական գործողություներին, որոնք իրականացվում են մերթ Արցախի սահմանի մոտ, մերթ՝ Նախիջևանում։

 

Ուժի նման ստուգատեսը, որն այս պահին իրականացվում է Արցախում, ադրբեջանական կողմում աղմուկ և հիստերիա է առաջացրել։ Վերջիններս պնդում են, որ իբրև թե հայկական զորքերը զորավարժություն են իրականացում Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում։

 

Հիշեցնենք, որ սրան է նախորդել Արցախի Պաշտպանական բանակի գլխավոր շտաբի պետի՝ գեներալ Ջալալ Հարությունյանի հայտարարությունը, որ հայկական կողմը պատրաստ է հակահարված տալ ցակացած ոտնձգությանը։ Այսպիսով, Ադրբեջանի՝ ամիսներ շարունակվող զորավարժություններին և սահմանային սադրաքներին հայկական կողմը պատասխանում է բավականին գրագետ և ճիշտ ժամանակին կատարված գործողությամբ։

 

Վաշինգտոնում հունիսի 20-ին նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Արցախյան հիմնահարցը, փաստորեն ուղեկցվում է հայկական Զինված ուժերի հոժկու զորավարժությամբ, ինչը, դիվանագիտական լեզվով ասած, չեզոքացնում և անիմաստ է դարձնում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի ջանքերը։ Վերջինիս կատարած ու իրար հաջորդած չորս զորավարժությունները չունեցան այն ազդեցությունը, ինչի համար իրականացվել էին։

 

Ադրբեջանը հույս ուներ նման կերպ բանակցություններից առաջ ռազմաքաղաքական ու դիվանագիտական առավելություն ստանալ։ Այդ ճնշումը ուղղված էր նաև համանախագահող երկրներին որպես սպառնալիք հնարավոր ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում։ Սակայն հայկական կողմի՝ ժամանակին կատարած քայլը՝ զորավարժությունը, այս պահին առավելություն է տալիս մեր բանագնացին: Այն այսպիսով ցույց է տալիս, որ հայ դիվանագետների թիկունքում կա հզոր բանակ, որի գոյությունը նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման հիմնական երաշխիքն է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ