Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Արդվինի հայկական եկեղեցին փրկության կարիք ունի

am
ardvini-haykakan-ekexecin-prkoutyan-kariq-ouni

 Արդվինի հայկական եկեղեցին ոչ թե սրբապղծման վտանգի մեջ է, այլ արդեն սրբապղծվում է: Արդվինի Համամլը գյուղի տարածքում գտնվող 9-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է շինանյութերի պահեստի ու աշխատանքներ են նախապատրաստվում եկեղեցու հենց պատին կից հանրային զուգարան կառուցելու համար: Եվ սա արվում է թուրք գյուղապետի անմիջական հրահանգով: Եվ այս մասին ահազանգում է թուրք լրագրողը: Իսկ որտե՞ղ է Թուրքիայի հայ համայնքի ու պատրիարքարանի ուշադրությունը: Ինչո՞վ կարելի է բացատրել այդ անտեղյակությունը, իսկ եթե կուզեք՝ անտարբերությունը:

Մամուլում արդեն տեղեկությունը տարածված է, սոցցանցերում խոսվում է այդ մասին, բայց թուրքահայ համայնքային կառույցները լռություն են պահպանում: Որևէ կերպ տրամաբանել ու հասկանալ չի լինում այդ քար լռությունը: Ոտնձգություն, սրբապղծություն է կատարվում է հայոց կրոնամշակութային արժեքի նկատմամբ ու երևույթը դատապարտում է թուրք լրագրողը: Ընդ որում հիշյալ եկեղեցին Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ճանաչված է որպես  հատուկ պահպանման ենթակա մշակութային արժեք։ Այսինքն պայքարելու ու վանդալիզմի դեմն առնելու համար օրինական լծակը կա: Բայց ցավով պիտի արձանագրենք, որ մեր հետևողականությունը չկա:

Թուրքաբնակ հայության, համայնքային կառույցների կրավորական կեցվածքը կոնկրետ այս հարցում կարող է ունենալ տարբեր պատճառները, որոնք գուցե լինեն ենթադրելի, բայց ոչ երբեք ընդունելի, առավել ևս՝ հարգելի:

  1. Հայկական պատմական եկեղեցիների պահպանության, խնամքի, հոգատար հետևողականության հարցերն այս պահին չկան հայ համայնքի հանրային օրակարգում:
  1. Բողոքի ձայն չբարձրացնելու և իշխանությունների հետ հրապարակային բախման չգնալու զգուշավորություն կա՝ հունիսի վերջին սպասվող Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրություններին ընդառաջ:
  1. Հակահայկական տրամադրություններով աչքի ընկնող ազգայնական շրջանակների ուշադրությունը չգրավելու ու անցանկալի հետևանքներից խուսափելու միտում կա:

Գուցե կան բոլորովին այլ պատճառներ, որոնք հայտնի չեն կամ այդպես էլ չլինեն հայտնի: Բայց անկախ ամեն ինչից՝ հայոց եկեղեցու սրբապղծումը պահանջում էր միահամուռ բողոքի ձայն ու ընդվզում թուրքաբնակ հայության կողմից, որին էլ անկասկած կմիանար Սփյուռքի ու Հայաստանի հայրենակիցների ձայները: Բայց նման միասնականությունը առայժմ վառ երևակայության մեջ է, այլ ոչ թե իրականության: Ու ստացվում է այնպես, որ հայկական եկեղեցին զոհ է գնում ոչ միայն ու ոչ այնքան թուրքերի մշակութասպան գործողությունների, որքան հայկական կողմից դիմադրության պակասի:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ