Արգենտինայում չեն նշվի Թուրքիայի ազգային տոները

am en ru es
argendinayoum-cen-nsouelou-tourqioy-azgayin-tonere

Արգենտինայի խոշոր քաղաքներից մեկում՝ Լա Պլատայում, որը հանդիսանում է Բուենոս Այրես նահանգի վարչական կենտրոնը, նախատեսված էր մի միջոցառում, որի շրջանակներում պետք է նշվեին Թուրքիայի ազգային տոները:

Տոները միասին նշելու և թուրքական մշակույթին ծանոթանալու նպատակով միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ստացել նաև տեղի հասարակությունը:

Սակայն միջոցառման կազմակերպման շուրջ Արգենտինայի հայ համայնքը բավական բուռն արձագանքեց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով բաց նամակներով, սոցիալական ցանցերի միջոցով, հանդիպելով նաև կառավարության հետ: Հայ համայնքի ջանքերի շնորհիվ թուրքական տոներին նվիրված միջոցառումը, որը, ըստ նախնական ծրագրերի, պետք է մի ամբողջ երեկո տևեր, չեղարկվեց:

Լա Պլատա քաղաքի ղեկավարությունը հաղորդել է, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվում՝ վերահաստատելով «իրենց մշտական հավատարմությունը մարդկանց իրավունքների և Հայոց ցեղասպանության նման ցավալի իրադարձությունների կանխարգելման հանդեպ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ