Արգենտինայում նշվել է Կոմիտասի 150-ամյակը

am
argentinayoum-nsvel-e-komitasi-150-amyake

Հունիսի 26-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի ազգային միգրացիոն տնօրինության կենտրոնակայանում տեղի ունեցավ Միգրացիոն ազգային տնօրինության և Արգենտինայում ՀՀ դեսպանության համատեղ միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը: Միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայի միգրացիայի ազգային տնօրեն Օրասիո Գարսիան (Horacio García), ով բարձր գնահատեց տարիներ շարունակ հայկական համայնքի կողմից ունեցած ներդրումը Արգենտինայի տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում:
 
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում անդրադարձավ հայ-արգենտինական բարեկամության պատմության որոշ ուշագրավ դրվագներին, երախտագիտություն հայտնեց Միգրացիոն ազգային տնօրինությանը՝ ՀՀ դեսպանության հետ սերտ համագործակցության և մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ 
 
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Արգենտինայում հայկական ներկայության և Կոմիտաս վարդապետի մասին պատմող ֆոտոցուցահանդես, իսկ հայ երգչուհի Ալլա Ավետիսյանի կողմից կատարվեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատանքին: 
 
Միջոցառման ավարտին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ի հավաստումն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հաստատակամության, աշխարհի տարբեր լեզուներով բեմից հնչեցրին «Այլևս երբե´ք» կոչը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ