Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Արշալույսի գյուղապետի լիազորությունները դադարեցվել են, բայց նա շարունակում է թղթեր ստորագրել. գյուղացիները բողոքում են (տեսանյութ)

am
arsalouysi-gyouxapeti-liazoroutyounnere-dadarecnelouc-heto-el--na-sarounakoum-e-txter-storagrel-gyouxacinere-boxoqoum-en-tesanyout

Այսօր Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում՝ կրկին նույն խնդրով: Նրանք պնդում են, որ լիազորությունները դադարեցրած գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը շարունակում է օրենքի խախտումներով գործունեություն ծավալել:

Ցուցարարներից Վիրաբ Շահբազյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա փետրվարի 28-ին Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, սակայն մինչև այսօր գյուղապետարանից ցանկացած թուղթ վերցնելուց վրան նրա անունն է գրվում. «Նրա լիազորությունները դադարեցրել են, բայց կնիքը չի հանձնել, մարզպետն էլ ասում է՝ իրավունք չունի վերցնելու: Ոչ էլ գյուղապետարանի մեքենան է հանձնել»:

Ցուցարարը նաև ընդգծեց, որ իրենք պահանջում են՝ համայնքն այլ մարդ ղեկավարի, և իր գործունեությունը դադարեցնի նաև Զարզանդ Գրիգորյանի պարտականությունները կատարող Կարեն Սիմոնյանը. «Մենք հեղափոխություն ենք արել, որ երկիրը ժողովրդինը լինի, ոչ թե հանրապետական թալանչիներին մնա: Հիմա մենք հավատալով, հարգելով մեր վարչապետին, թույլ տվեցինք, որ գյուղապետարանն աշխատի: Մենք առաջարկել ենք, որ 3-րդ անձ գա ու կատարի գյուղապետի պարտականությունները, ոչ թե Կարեն Սիմոնյանը»:

Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  համար:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ