Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

«Արսենալ»-ի երկրպագուները ցանկանում են Բաքվում ակցիա իրականացնել

am es
arsenal-i-erkrpagounere-cankanoum-en-baqvoum-akcia-irakanacnel

Լոնդոնյան «Արսենալ»-ի երկրպագուների խումբը՝ CanonCrested-ը, առաջարկել է ակցիա իրականացնել՝ հաջակցություն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, եթե վերջինս ակումբի հետ չմեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու:

Ինչպես նշվում է խմբի թվիթերյան գրառման մեջ, նրանք պատրաստվում է Մխիթրյանի պատկերով դիմակներ պատրաստել, դրանք բաժանել լոնդոնյան ակումբի՝ մարզադաշտում գտնվող 6000 երկրպագուներին, որպեսզի նրանք հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին բարձրացնեն այն:

Ավելի վաղ The Times-ը հաղորդել էր, որ «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին  անվտանգության նկատառումներից ելնելով թողնել Լոնդոնում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ