Արտակարգ դեպք Արարատի մարզում. Ամուսինը դանակի հարված է հասցրել նախկին կնոջ սրտին

am
artakarg-depq-ararati-marzoum-amousine-danaki-harvac-e-hascrel-naxkin-knoj-srtin

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը՝ հղում տալով իր աղբյուրին:

Վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ