Արտակարգ դեպք Արարատի մարզում. Հիվանդանոցի 2-րդ հարկից հիվանդն իրեն ցած Է նետել և ժամեր անց մահացել

am
artakarg-depq-ararati-marzoum-hivandanoci-2-rd-harkic-hivandn-iren-cac-e-netel-e-jamer-anc-mahacel

Երեկ՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել

Վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ