Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Արթուր Հովհաննիսյանը ստանձնեց պատգամավորի պարտականությունները

am en
artour-hovhannisyane-stancnec-patgamavori-partakanoutyounnere

«Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: 

Նորընտիր պատգամավորին ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը: Նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ