Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին

am
artour-vanecyane-gndakner-e-nvirel-qaxsi-hamaynqi-dprocakannerin

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

 

Նշվում է, որ դպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալությունն ու գովեստի խոսքերը, քանզի երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը: Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ