Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ավագ Ավանեսյանը Բրյուսելում մասնակցել է «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմին

am
avag-avanesyane-bryouseloum-masnakcel-e-tntesakan-zargacoum-e-soukayakan-hnaravoroutyounner-platformin

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ Պլատֆորմի 19-րդ նիստին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020թթ. Աշխատանքային Ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների խնդրիներին և ձեռքբերումներին: Այս մասին հայտնում են ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումը, կառուցվածքային և գործարար միջավայի բարեփոխումները, թվային տնտեսության զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները: Հատուկ անդրադարձ է եղել ՓՄՁ ոլորտում ֆինանսական միջոցների և արժեթղթերի շուկայի, ինչպես նաև տեղական տարադրամի հասանելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Ավագ Ավանեսյանը նշել է, որ այժմ բազմակողմանի համագործակցության ձևաչափը առավել մեծ կարևորություն ունի քան, երբևէ՝ ընդգծելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիր ունեցող երկրների և ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրների կարիքները պետք է հաշվի առնվեն առանց տարբերակված մոտեցման: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրները կներկակացնեն առաջարկություններ ԵՄ աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը:

Քննարկումների ընթացքում բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Փոքր և միջին ձեռներերեցության զարգացման ազգային կենտրոնի գործիքներին: Առաջարկ 1 ներկայացվել կազմակերպել աշխատանքային նիստ Հայաստանում՝ համապատասխան փորձի ուսումնասիրության և հետագայում տեղայնացման նպատակով:

Պլատֆորմի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին զարգացումները, Արևելյան գործընկերության երկրներում գործարար ոլորտում տեղի ունեցած և առաջիկայում նախատեսվող զարգացումները, ռազմավարական առաջնահերթությունները, հաստատվել են պլատֆորմի, ինչպես նաև նրա ներքո գործող պանելների աշխատանքային ծրագրերը, 2018թ.-ին իրականացված աշխատանքներն ու ձեռբերումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ