Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 43 տարեկան. ընկերները շնորհավորել են նրան

am
aysor-vardouhi-vardanyane-kdarnar-43-tarekan-enkernere-snorhavorel-en-nran

Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 43 տարեկան: Նրա ընկերները իրենց սոցիալական էջերում շնորհավորել են երգչուհուն և գրել, թե որքան են կարոտել նրան:

Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջում գրել է. «Իմ լավագույն ընկերը բնակվում է երկնքում... Կարոտել եմ քեզ ու մեր անկեղծ, ուրախ, ջերմ ընկերությունը։ 
Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել... Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է... Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ քեզ: Շնորհավոր Ծնունդդ իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»
:

Երգչուհի Սիրուշոն էլ իր ինստագրամի «սթորի» բաժնում տեղադրել է Վարդուհի Վարդանյանի հետ իր նկարը և այն մակագրել. «Երկնքից էլ ընկեր ինձ մնա»:

Շոուբիզնեսում Վարդուհու մտերիմներից երգչուհի Ալլա Լևոնյանն էլ գրել է. «Այսօր իմ Թութուշի ծննդյան օրն է։ Արև մարդ, ով լցրեց մեր կյանքը գույներով ու լույսով: Ինձ հետ ես ու միշտ կլինես...Շնորհավոր լուսե ծնունդդ Թութ ջան»:

Վարդուհի Վարդանյանի մտերիմ ընկերներից էր նաև հումորիստ Արմուշը. Նա ևս իր սոցիալական էջում շնորհավորել է երգչուհուն. «Շնորհավոր ՀՐԱՇՔՍ»,-գրել է դերասանը

Երգչուհուն շնորհավորել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան 43 ամյակն է։ Ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան...»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ