Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ազգային ժողովի այգում կկայանա պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

am
azgayin-joxovi-aygoum-kkayana-patanekan-simfonik-nvagaxmbi-bacarik-hamerge

ՀՀ Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:

«Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային ծրագրով, որի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երեւան» ստեղծագործությունը:

Համերգը նվիրվում է Կոմիտասի 150 եւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Սիրով սպասում ենք Ձեզ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ