Բակո Սահակյանը մասնակցել է CONIFA-ին անդամագրված կամավորականների պարգևատրման արարողությանը

am
bako-sahakyane-masnakcel-e-conifa-in-andamagrvac-kamavorakanneri-pargeatrman-araroxoutyane

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր մասնակցել է CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ին անդամագրված կամավորականների պարգևատրման արարողությանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը  ողջունել  է   կամավորականներին  և    շնորհակալություն  հայտնել  կատարվող  աշխատանքների  համար:

Նա  ասել է, որ  նախաձեռնելով    Արցախում ConiFA-2019-ի    անցկացումը՝  նպատակը   միայն  մարզական  միջոցառումներ    կազմակերպելը  չէր, այլ    առաջնահերթ  խնդիրն   Արցախը  մեկ  ևս աշխարհին  ներկայացնելն  է:

«Տեղեկանալով    միջոցառման  անցկացման  արձագանքների մասին՝ եկել  եմ  այն  համոզման, որ   մենք  առաջադրանքը պատվով   ենք կատարել:  Այսօր   ստեղծված են  բավականին   լուրջ  նախադրյալներ  կամավորական  շարժումն  Արցախում    դարձնելու  որպես  առանձին  մշակույթ: Եղել  եմ  բոլոր   մարզադաշտերում՝  Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի  և  Ասկերանի,  ու   հետևել      նաև  կամավորականների   կողմից  իրականացվող  աշխատանքներին: Կարող  եմ  հավաստել,  որ   կամավորականները ոչ  միայն   ցուցաբերել  են   պատրաստակամություն  աշխատանքներ  կատարելու, այլև   կարճ   ժամանակահատվածում   կարողացել  են  լուրջ   պատրաստվել: Ի  դեմս  կամավորականների՝  մենք այսօր  ունենք  յուրահատուկ  ներուժ՝  պատրաստ Արցախում ամեն  կերպ  նպաստելու   կամավորականության   մշակույթի    զարգացմանը: Ինչպես  ես, այնպես  էլ  արցախցիները  հետևել  ենք  կամավորականների  աշխատանքին,   և   նրանց  կատարած   աշխատանքի  մասին  ունենք լավ  կարծիք: Ողջունում եմ կամավորների պահվածքը: Խոստանում ենք անել  ամեն ինչ՝ կամավորականների աշխատանքներն  արժևորելու   համար»,-մասնավորապես  ասել  է  Բ. Սահակյանը:

Խոսելով  ConiFA-ի    կազմակերպման  մասին՝  Նախագահն  ասել է  նաև, որ   մրցաշարը հնարավորություն  է  տալու  այսուհետ  Արցախում  մարզական   կյանքն էլ ավելի   հագեցած  դարձնելու, ինչպես  նաև  ճանապարհ բացելու   դեպի   միջազգային   նոր  մրցաշարեր: 

Տեսնելով  կամավորականների  մասնակցությունը  CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ին,ԱՀ  նախագահն  ավելի քան  համոզված  է, որ օգոստոսին կայանալիք համահայկական  խաղերը ևս  պետք  է լավագույն  ձևով  կազմակերպել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ