Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են

am en ru
bako-sahakyann-ou-arkadi-xoukasyane-dataranoum-en

Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ այստեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով նիստը:

 

Ինչպես հայտնի է, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում պետք է անձամբ ներկայացնեն երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Վերջիններս այսօր դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Երաշխավորության մեջ ասված է․

«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,֊ ասվում է երաշխավորության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ