Բաքու գնա՞լ , թե չգնալ. Վահե Էնֆիաջյանի հարցը՝ հանրությանը

am
baqou-gnal---te-cgnal-vahe-enfiajyani-harce-hanroutyane

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում հանրությանը հարց է տվել, գնա՞լ Բաքու, թե ոչ: Էնֆիաջյանի գրառումը՝ ստորև.

«Բաքու գնա՞լ , թե չգնալ

Հունիսի 19-21 Բաքվում մեկնարկելու է Սևծովյան Տնտեսական Խորհրդարանական Վեհաժողովի՝ 53-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները:
Մեծամասամբ շրջանցելով ԽՎ-ում ընդունված աշխատակարգերը՝ ձևավորված օրակարգում առանցքային կետ է ՍԾՏՀ ԽՎ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:
Այս պահի դրությամբ այդ պաշտոնին հավակնում է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքներն ու առաջարկները,արդյո՞ք անհրաժեշտ է մեկնել Բաքու և մասնակցել Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ