Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Բեր ցավերդ, հոգնած աշխարհ, դիր շալակիս, տանեմ. այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

es am
ber-caverd--hognac-asxarh--dir-salakis--tanem-aysor-hamo-sahyani-cnndyan-orn-e

1914 թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Լոր գյուղում ծնվեց Հմայակ Սահակի Գրիգորյանը, ով հետագայում համալրելու էր հայ մեծ գրողների շարքը։ Համո Սահյանի ստեղծագործությունները գրողի մահվանից տասնյակ տարիներ հետո անգամ չեն կորցնում իրենց արդիականությունը: Սահյանը նախևառաջ սիրվեց ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հայրենի հողի հանդեպ ունեցած կարոտի վառ դրսևորում էր։ Առավել հուզիչ է բանաստեղծության 3-րդ տունը, որում նա բարդուն խնդրում է փոխարինել իրեն և հոր նման լինել իր մանուկի հետ

Իմ արտույտ - մանուկն ահա խաղում է քո շվաքում,

Քո փառքին երգ է շրշում շուրթերով կոկոն վարդի,

Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,

Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Այն, ինչը մարդկանց համար ուղղակի հասարակ երևույթ է, պոետի համար կարող է դառնալ իրադարձություն, երբեմն նաև ծիսակատարություն։ Գերդաստանի ամենօրյա ընթրիքը Սահյանի համար դարձավ բանաստեղծության մի հրաշք թեմա։ Այսպես է նա նկարագրում իր գերդաստանի ընթրիքը «Օրը մթնեց» բանաստեղծության մեջ

Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով...

Ու երբ տատս ձեռքն էր առնում

Շերեփը իր հին,

Գդալները բնազդաբար

Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում:

Սահյանի տողերում շատ հաճախ է հանդիպում գրողի մարդասիրական կերպարը, նա իսկապես մեծ մարդասեր էր, պատերազմի թոհուբոհում անգամ նա չդարձավ դաժան և սառնասիրտ, այլ ավելի շատ սկսեց սիրել աշխարհը և մարդկանց։ Ահա տողերից մեկում նա ինչպիսի մտերմությամբ է զրուցում Աշխարհի հետ

Ի՞նչ պատահեց, այս ո՞ւր հասար,

Ասա, ես ի՞նչ անեմ:

Բեր ցավերդ, հոգնած աշխարհ,

Դիր շալակիս, տանեմ:

Սահյանի տողերում կա նաև անսահման հարգանք դեպի անցյալը և իր նախնիները։ Բանաստեղծը միշտ խոնարհ է եղել մեծի հանդեպ և սրբորեն պահել է նախնյաց հիշատակը, իսկ իր այս բանաստեղծությունը նշվածի լավագույն ապացույցն է

Նախնյաց սուրբ հավատի

Մասունքների դիմաց

Ծունկը ծալվի պիտի,

Ուրիշ հնար չկա:

Այսպիսին էր հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանը, ում բանաստեղծությունները մինչ օրս ազնվության, անկեղծության և սիրո անզուգական դրսևորումներ են։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ