Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնե՞մ ռամկայի մեջ, կախե՞մ պատին. Գագիկ Ծառուկյան

am
canoucagire--or-ouxarkoum-en--petq-e-dnem-ramkayi-mej--kaxem-patin-gagik-caroukyan

Ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնե՞մ ռամկայի մեջ, կախե՞մ պատին, ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ինչ հարցեր կան: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե իսկապես պատռե՞լ է իրեն ուղարկված ծանուցագիրը:

Ծառուկյանը նաև նշեց, թե արդյո՞ք պատրաստվում է ներկայանալ հարցաքննության: «Առանց ծանուցագրի որ գնայի, չէին ընդունի՞, ես համապատասխան պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով: Ես ասել եմ, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, և բոլորը պետք է լիարժեք հարգեն օրենքը: Իսկ գնալու կարիքը չկա, ինչ-որ պետք էր իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն տեսակետին, որ սա իրականում գրոհ է եղել Ծառուկյանի դեմ, վերջինս ասաց, որ ինքը չգիտի՝ գրոհ է եղե՞լ, թե՞ ոչ. «Որ իմանամ, կասեմ, էդ մասին ով ասել է, նրան էլ հարցրեք, իսկ պատգամավորները կարող են իրենց կարծիքները, տեսակետները հայտնել»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ