Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Ծանր է ռուս-ադրբեջանական բարեկամության գինը

canr-e-rous-adrbejanakan-barekamoutyan-gine

Պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվում Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Տատյանա Մատվիենկոն: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը դիվանագիտական սիրալիրություններ են փոխանակել, ապա Իլհամ Ալիևը, ի նշան ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում մատուցած ծառայությունների գնահատման, Մատվիենկոյին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով: Թե կոնկրետ ի՞նչ օրակարգով է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն այցելել Ադրբեջան՝ մնում է գաղտնիք:

Բայց Մատվիենկոյի՝ Բաքվում արած մի հայտարարություն չափազանց ուշագրավ է, եթե չասենք՝ ինտրիգային: Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը նա ասել է, որ մայիսին լրանում է ֆաշիստական զավթիչներից Ղրիմի ազատագրման 75-ամյակը, այդ առթիվ Սևաստոպոլում ծրագրվում են մեծ հանդիսություններ, և ինքն ուրախ կլիներ, եթե Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահը կամ նրա կողմից ուղարկված պաշտոնական պատվիրակությունը ներկա գտնվեր հանդիսավոր միջոցառումներին: Մատվիենկոն ասել է, որ Սևաստոպոլի ազատագրմանը մասնակցել են խորհրդային տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին, և տոնակատարություններին ադրբեջանական պատվիրակության ներկայությունը կվկայեր, որ հարգվում է ընդհանուր պատմության այդ փառապանծ էջը:

Մատվիենկոն ՌԴ բարձրագույն իշխանության ներկայացուցիչ է, և նրա հրավերը պետք է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր համատեքստում: Մոսկվայում քաջ գիտեն, որ Ադրբեջանը պաշտոնապես Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի մաս, միջազգային ատյաններում պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մյուս կողմից, սակայն, Մատվիենկոն հազիվ թե բաց տեքստով նման հրավեր աներ, եթե դրան նախորդած չլիներ շատ որոշակի դիվանագիտական աշխատանք: Առիթը, կարելի է ասել, խորհրդանշական է՝ նշվում է Ղրիմի ազատագրման հոբելյանական տարեդարձը, և ադրբեջանական պավիրակության ներկայությունն այդ միջոցառումներին կարելի է, այսպես ասած, փաթեթավորել հակաֆաշիստական համերաշխության հռետորաբանությամբ:

Այդուհանդերձ, եթե Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահը կամ նրա կողմից ձևավորված պատգամավորական պատվիրակությունը մայիսին մեկնի Սևաստոպոլ՝ շրջանցելով Ուկրաինայի պաշտոնական անցակետը, ապա դա անուղղակիորեն կնշանակի, որ Ադրբեջանը Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի մաս: Անկասկած է, որ Սևասոպոլում հոբելյանական միջոցառումներն անցնելու են Ռուսաստանի պետական արարողակարգով, ընդգծվելու է, որ խոսքը ռուսական հերոս քաղաքի մասին է: Այդ դեպքում ի՞նչ արձագանք կտա պաշտոնական Կիևը: Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս է իր որոշումը բացատրելու Ադրբեջանը: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն միջազգային հարաբերություններում հանդես է գալիս պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը միանշանակորեն պաշտպանելու դիրքերից: Հնարավո՞ր է, որ Բաքուն մերժի Մոսկվայի հրավերը:

Դա գրեթե անհավանական է թվում: Կրկնենք՝ Մատվիենկոն չափազանց փարձառու պետական գործիչ է և առանց որոշակի հիմքերի նման հրավերի հայտարարություն չէր անի: Ստացվում է, որ ռուս-ադրբեջանական բարեկամության գինը չափազանց ծանր է: Հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու և ռազմավարական գործընկերության հասնելու համար Ադրբեջանը պարտադրված է կատարել ընդառաջ քայլեր: Մոսկվան Բաքվին դրել է բարդ ընտրության առջև:

Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու թեկուզ խորհրդանշական քայլը կարող է Ադրբեջանի համար միջազգային բոլորովին այլ կերպար ձևավորել: Հնարավոր է, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումներում ևս տեղի ունենա փոփոխություն: Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ փաստացի ադրբեջանական կողմի խնդրանքով է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն առաջիկա երկուշաբթի տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի մասնակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ