Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կվերականգնվի

am en ru
cerkovy-svatogo-kirakosa-v-diarbekire-budet-vosstanovlena

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր պատմական շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կրկին կվերականգնվի:

Համաձայն թուրքական «Sabah» թերթի հրապարակման՝ նախօրեին Թուրքիայի հիմնադրամների տնօրինության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Դիարբեքիրի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն:

Նա նաեւ նշել է, որ տեղի հայ համայնքը չի կարողացել եկեղեցին սեփական միջոցներով վերականգնել, և ծախսերը հոգացել է մարզպետարանը:

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Տարիներ շարունակ այն լքված է եղել: 2011 թ. հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (մոտ 700 հազար դոլար) եկեղեցին վերականգնվել է եւ իր դռներն է բացել հավատավոր ժողովրդի առաջ: Սակայն 2015 թ. այն կրկին ավերվել է Թուրքիայի կառավարական ուժերի եւ քրդական ապստամբների միջեւ բախումների ժամանակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ