Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Դավիթ Մանոյանը նոր ակումբ է տեղափոխվել

am
davit-manoyane-nor-akoumb-e-texapoxvel

Դավիթ Մանոյանի նոր ակումբի անունը հայտնի է։ 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Նոա» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր ակումբի հետ Մանոյանը կկնքի 1 տարվա պայմանագիր։ Իր կարիերայի ընթացքում Մանոյանը հասցրել է հանդես գալ «Փյունիկում», կիպրական «Նեա Սալամինա» և «Կարմիոտիսա» ակումբներում, լեհական «Սանդեցյա» ակումբում։

Մանոյանի վերջին ակումբը եղել է մակեդոնական «Ռաբոտնիչկին»։ Մակեդոնական թիմից հեռանալու գլխավոր պատճառը եղել է այն, որ թիմը չի կարողացել Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել։

Հավելենք, որ Դավիթ Մանոյանը Հայաստանի հավաքականի թեկնածու է, իսկ հավաքականի  կազմում անցկացրել է 28 հանդիպում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ