Դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ

am en
despan-sadoyane-handipel-e-vrastani-xorhrdarani-poxnaxagahi-het

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու (George Volski) հետ։

Ռուբեն Սադոյանը նշել է, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր փոխանակեցին ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի մասին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ