Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումների հատվածում արված խախտումները դեռ չեն պատժվում. Արմեն Խաչատրյան

am
dexin-gouyni-vandakace-horizonakan-gcansoumneri-hatvacoum-arvac-xaxtoumnere-der-cen-patjvoum-armen-xacatryan

Ճանապարհային ոստիկանությունն առայժմ տուգանքեր չի կիրառում այն վարորդների նկատմամբ, որոնք կանաչ լույսի ընթացքում մուտք են գործում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումների հատված, երբ կանխատեսելի է, որ խցանման պատճառ կդառնան: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Սակայն վերջինս նշել է՝ որոշ ժամանակ անց հնարավոր է ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացման միջոցներ կիրառի:

Ի դեպ, իրականում այս փոփոխությունը վարորդների համար զուտ արտաքին մասով է նորություն: Խաչատրյանը բացատրել է՝ ճանապարհային երթևեկության կանոններում հստակ այդ մասին նշված է, սակայն վարորդներն անուշադրության են մատնում այդ կետը:

Մանրամասները՝ SHANTNEWS-ի տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ