Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Էկզոտիկ աղցան՝ Թայվանի խոհանոցից

ru am
ekzotik-axcan-tayvani-xohanocic

Բաղադրիչներ

բրնձի լապշա - 250 գրամ

տավարի միս - 500 գրամ

քունջութի յուղ - 1 ճ.գ.

կիտրոնի հյութ - 2ճ.գ.

ձկան սոուս - 2ճ.գ.

շականակագույն շաքար - 1ճ.գ

չերրի լոլիկներ - 250 գրամ

վարունգ - 1 հատ

քաղցր պղպեղ - 1 հատ

չիլի պղպեղ - ըստ ճաշակի

կանաչ ռեհանի տերևներ

համեմ

Պատրաստման եղանակը

Բրնձի լապշան տեղադրել կաթսայի մեջ և եռացած ջուր ավելացնել: Ի դեպ, ջուրը պետք է երկու անգամ ավելի լինի: Կարևոր է նաև, որ կաթսայի հատակը բավականի մեծ լինի և շուրն ամբողջությամբ ծածկի լապշակի մակերեսը, որպեսզի այն չկպչի: Թողնել 15 րոպե:

Կտրատեք տավարի միսը երկարավուն կտորների, աղ և պղպեղ արեք: Տապակեք 10 րոպե ոչ շատ բարձր կրակի վրա, և թողեք հանգստանա:

Երկարավուն կտրատեք պղպեղը և վարունգը, իսկ չերրի լոլիկները երկու մասի բաժանեք: Խառնեք, ավելացրեք լապշան և տավարի միսը:

Խառնեք ձկան սոուսը, շականակագույն շաքարավազը և կիտրոնի հյութը: Պատրաստի սոուսն ավելացրեք աղցանին և ձևավորեք ռեհանի և համեմի ճյուղերով. Բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ