Երբ հայտնիները սկսում են մտածել անմահության մասին, գնում են Օտտավա՝ Քարշի մոտ. այսօր Յուսուֆ Քարշի հիշատակի օրն է

am es
erb-haytninere-sksoum-en-mtacel-anmahoutyan-masin--gnoum-en-ottava-qarsi-mot-aysor-yousouf-qarsi-hisataki-orn-e

Ողջ աշխարհում հայտնիություն և հռչակ վայելող հայազգի լուսնկարիչ Յուսուֆ Քարշը, նույն ինքը՝ Հովսեփ Քարշյանը, ծնվել է 1908թ․-ի դեկտեմբերի 23-ին Թուրքիայի Մարդին քաղաքում։ Մանկահասակ Հովսեփը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր, ինչի առիթով ասել է․

«Ես տեսա իմ հարազատների սպանությունը. քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»:

 

Հայ ժողովրդին պատուհասած աղետալից օրերին ապագա լուսանկարչի ընտանիքը մեկնում է Սիրիա: Հենց հարևան երկիր տանող ճանապարհին էլ Յուսուֆը սկսում է լուսանկարերլ, քանի որ ողջ ճանապարհը ստիպված էր ոտքով կտրել, անցնել: Նա լուսանկարում է սպանված ու խոշտանգված հայերին, ինչի համար ձերբակալվում է, սակայն վճարելով իր վերջին կոպեկներն՝ ազատվ է արձակվում։

 

 

Հալեպ հասնելուն պես ծնողները 16-ամյա Քարշինորոշում են ուղարկել Կանադա մորեղբոր՝ Գևորգ Նաղաշի մոտ Կանադա, ով մասնագիտությամբ լուսանկարիչ էր։ Կանադայում բնակվելու սկզբնական շրջանում մորեղբայրը նկատում է պատանու տաղանդը և նրան տանում Բոսթոն՝ փորձառու լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ ուսանելու։ Ուսումը տևում է 3-4 տարի, որից հետո Քարշը մտադրվում է տեղափոխվել Օտտավա։ Արդեն 1932թ․-ին Քարշը Օտտավայում բացել էր իր սեփական ստուդիան CHATEAU LAURIE հյուրանոցում։

 

Քարշի հանրաճանաչության համար բեկումնային նշանակություն ունեցավ Ուինսթոն Չերչիլի լուսանկարը։ Լուսանկարը հետաքրքիր պատմություն ունի․ երբ 1941թ.-ի դեկտեմբերի 30-ին Ուինսթոն Չերչիլը եկավ Օտտավա, նրան հայտնեցին, որ պետք է լուսանկարվի։ Ինչպես միշտ, այս անգամ ևս Չերչիլը վառեց սիգարը, բայց նկարն անհաջող ստացվեց և Յուսուֆ Քարշը խնդրեց հեռացնել սիգարը: Մերժում ստանալուց հետո լուսանկարիչը մոտեցավ, ներողություն խնդրեց ու հեռացրեց սիգարը։ Չերչիլը բարկացած՝ պատրաստվում էր նրան հեռացնել այդտեղից, երբ հանկարծ ապարատը աշխատեց․ լուսանկարը պատրաստ էր։

 

Յուսուֆ Քարշը Չերչիլից զատ լուսանկարել է այպիսի աշխարհահռչակ դեմքերի, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Ալբերտ Էյնշտեյնը, Մայր Թերեզան, Ուոլթ Դիսնեյը, Օդրի Հեփբըրնը, Մուհամմեդ Ալին, Ֆիդել Կաստրոն, Դուայթ Էյզենհաուերը և այլք։ Ըստ International Who’s Who –ի՝ հարյուր ամենանկատելի մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։ 2000թ. «Ով ով է» հայտնի պարբերականը Յուսուֆ Քարշին ընդգրկել է աշխարհում ամենահայտնի 100 մարդկանց ցանկում, ընդ որում՝ Քարշն այդ 100 հոգուց 51-ին լուսանկարել էր:

 

 

Քարշը պաշտոնաթող է եղել 1992 թվականի հուլիսի 13-ին՝ 83 տարեկան հասակում: Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում։ Թաղված է Օտտավայի Նոտր Դամ գերեզմանոցում։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ