Քանի կա թուրք ժողովուրդը, Այա Սոֆիան երբեք եկեղեցի չի լինի. Էրդողան

am en
erdoan--agia-sophia-will-never-be-a-church-as-long-as-there-is-turkish-people

Ստամբուլում գտնվող հնագույն քրիստոնեական տաճար Սուրբ Սոֆիան (թուրք.՝ Այա Սոֆիա) այլևս երբեք եկեղեցի չի դառնա: Այս մասին վերջերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած հարձակումից հետո: Հաղորդում է Romfea-ն:

Egypt Today-ն այս առիթով գրում է, որ Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հեղինակը հատկապես թուրքերին և Էրդողանին էր ընտրել որպես թիրախ: «Մենք գալիս ենք Կոստանդնուպոլիս և կործանելու ենք քաղաքում գտնվող յուրաքանչյուր մզկիթ և մինարեթ: Այա Սոֆիան կազատվի մինարեթներից և Կոստանդնուպոլիսը կրկին իրավացիորեն քրիստոնեական կլինի», - նշվում է հարձակման կազմակերպիչների տարածած հայտարարության տեքստում:

Թուրքիայի նախագահն արձագանքել է այս հայտարարությանը՝ հրաձգության հեղինակին անվանելով «սրիկա, որ համարձակվել է քաղաքն իր նախկին անունով կոչել»:

«Այա Սոֆիան եկեղեցու չի վերածվի, քանի դեռ կա թուրք ժողովուրդն ու թուրքական ոգին»,- ասել է Էրդողանը: Ինչպես նշում է Romfea լրատվամիջոցը, վկայակոչելով որոշ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանն «Այա Սոֆիան անփութորեն կոչել է մզկիթ»: Այն պաշտոնապես թանգարանի կարգավիճակ ունի:

«Թեև նախկին քրիստոնեական եկեղեցին պաշտոնապես ոչ դավանաբանական թանգարան է հանդիսանում, Թուրքիան բազմիցս թույլ է տվել, որ իսլամական աղոթքներ կարդացվեն տաճարի ներսում՝ զայրույթ պատճառելով ուղղափառ համայնքին: Ապրիլին Էրդողանը Աւյա Սոֆիայում աղոթք է կարդացել, որը նվիրված էր «Ստամբուլը նվաճող» օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհին»,- գրում է Romfea-ն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ