Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

am
erteekoutyan-balayin-hamakargi-nerdrman-orensdrakan-patete-mek-amsva-mej-kouxarkvi-aj-nikol-pasinyan

Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է: Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ապրիլի 19-ին՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով՝ առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:

Հիշելով ամիսներ առաջ կառավարության նիստում արած հայտարարությունը, համաձայն որի քաղաքացիները պետք է օգնեն ճանապարհային ոստիկանությանը և ահազանգեն, նույնիսկ նկարեն ու ուղարկեն տեսանյութեր՝ օգնելու ճանապարհային ոստիկանությանը հաստատել կարգուկանոն, վարչապետը զարմացավ, որ այս հարցի շուրջ ոստիկանությունը դեռևս չի աշխատել ու չի պատրաստել օրենսդրական փոփոխություն:

«Եթե ես կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ