Ես պարոն Ծառուկյանի կողմից վճարվող հարկերով չեմ զբաղվում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

es-paron-caroukyani-koxmic-vjarvox-harkerov-cem-zbaxvoum-georg-petrosyan-tesanyout

«Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, նա խոշոր սեփականատեր է»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջերս Գագիկ Ծառուկյանի շուրջ բարձրացած աղմուկին:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:

«Մարդուն շատ բան կարելի է վերագրել, բայց կա «օրենք» հասկացության սահմանում: Եթե ասում ենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, հասկանում ենք հենց ձեռնարկատիրությունը: Բայց դուք գիտեք, որ պարոն Ծառուկյանը հայտարարել է, այդ մասին նաև բարձրաձայնել է երկրի վարապետը, որ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, բայց ոչ անձնական մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ: Հիմա եթե ինչ-որ մարդիկ այդ կարծիքին են, թող գնան ու ապացուցեն»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ խոշոր հարկատու լինելուն, պարոն Պետրոսյանն ասաց. «Ես պարոն Ծառուկյանի կողմից վճարվող հարկերով չեմ զբաղվում, այդպիսի տեղեկատվութուն չունեմ: Համենայն դեպս այն, որ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի Հանարապետությունում տասնյակ հազարավոր մարդիկ ընտանիք են պահում, որևէ մեկի համար նորություն չէ»:

Հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հիմա է նման աղմուկ բարձրացել Ծառուկյանի շուրջ, արդյո՞ք որևէ միտում նկատելի է: Պատգամավորն այս առնչությամբ նշեց. «Չեմ բացառում, բայց հակված եմ սա դիտել որպես ցուցում ամենավերին օղակներից: Այս պահին իմ վարկածն այն է, որ այդ կուսակցության ներկայացուցիչներն այլ կերպ չեն կարողանում ճանաչում ձեռք բերել ժողովրդի մոտ և ուզում են Ծառուկյանի հաշվին ինքնահաստատվել»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ