Եթե գնանք օրգանական գյուղատնտեսության ճանապարհով` աշխարհին հայտնի կդառնանք  առողջ սննդի և մաքուր ջրի երկիր. Վարազդատ Կարապետյան

am
ete-gnanq-organakan-gyouxatntesoutyan-janaparhovasxarhin-haytni-kdarnanq-aroxj-snndi-e-maqour-jri-erkir-varazdat-karapetyan

«Հացահատիկը և կարտոֆիլը նույնպես մեր մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։ Հացահատիկի առումով, օգտվելով առիթից, որ պարոն վարչապետն էլ այստեղ է, կոչ եմ անում՝ ստեղծել մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար, որը նաև կնպաստի հացահատի գների կայունացմանը։

   Կարտոֆիլի առումով խնդիրները շատ են, եթե չկարողնաանք, մեկ քայլ առաջ գնալ և մտածել կարտոֆիլի վերամշակման մասին… Անընդհատ լճացման սպառնալիքի տակ ենք, որ ամեն տարի հնարավոր է՝ հազար հեկտար ավել մշակենք և կարտոֆիլի գներն ընկնեն»:  «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը` անդրադառնալով մարզի հնարավորություններին ու խնդիրներին:

Վարազդատ Կարապետյանը կարևոր է համարում Գյուղատնտեսության պետական աջակցության մասին շրջանակային օրենքի մշակումը, որն, ըստ նրա՝ հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը ո՞ր ուղղությամբ է զարգանալու.

«Մենք գնում ենք ինդուստրիա՞լ գյուղատնտեսության, որը սնանկացնելու է մեր հողերը, թե՞ օրգանական գյուղատնտեսության ճանապարհով, որով աշխարհին հայտնի կդառնանք որպես առողջ սննդի և մաքուր ջրի երկիր»,- ասել է պատգամավորը։

Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ «Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, և մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,-  ասաց պատգամավորը։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ