Եվրոպա լիգա. Երևանի Փյունիկը ոչ-ոքի խաղաց

am es
evropa-liga-ereani-pyounike-haxtox-janacvec

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի Փյունիկը ուժերը չափեց մակեդոնական Շկուպի հետ։ 

Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով.

«Փյունիկ» - 25. Անդրիյա Դրագոևիչ, 5. Արմեն Մանուչարյան, 6. Կառլեն Մկրտչյան, 7. Արտյոմ Սիմոնյան, 8. Անտոնիո Ստանկով 9. Արթուր Միրանյան, 10. Էրիկ Վարդանյան, 13. Ստանիսլավ Եֆիմով, 63. Կրիստի Մարկու, 66. Մաքսիմ Ժեստոկով, 70. Սերգեյ Շևչուկ։ 

«Շկուպի» - 31. Տուլիո, 4. Գյորգևսկի, 5. Բայրամի, 6. Ադիլի, 11. Սերժիո Անտոնիո, 17. Դյակ, 19. Գուդյաբի, 21. Բիլյալի, 32. Իլիեսկի, 34. Իսմայիլի, 99. Յուրինա: 

Խաղը շատ լավ դասավորվեց Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի համար։ Հանդիպման 4֊րդ րոպեին Էրիկ Վարդանյանն առաջ մղեց փյունիկցիներին՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Բայց մինչ ընդմիջում մակեդոնական ակումբը կարողացավ ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվը, այլև  առավելություն ստանալ մեր ակումբի դեմ խաղում։

26-րդ րոպեին Բայրամին կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ խաղակեսի վերջում՝ 43-րդ րոպեին, Իլիեսկին առաջ մղեց հյուրերին։ 60-րդ րոպեին Բայրամին դուբլ ձևակերպեց, բայց Փյունիկը չհանձնվեց  և պայքարեց խաղը հաղթանակով ավարտելու համար։ 80֊րդ րոպեին  Մաքսիմ Ժեստոկովը կրճատեց խաղի հաշիվը, իսկ խաղավերջում  հայկական ֆուտբոլի ֆանտաստիկ հարձակվողներից մեկը՝ բազմափորձ Էդգար Մանուչարյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 3֊3։ 

Այսպիսով, երևանյան ակումբը ֆանտաստիկ քամբեքից հետո պահպանում է հնարավորություն
մյուս խաղում հաղթելու դեպքում անցնել հաջորդ փուլ։

 Հաջողություն ենք մաղթում Փյունիկի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին  Մակեդոնիայում կայանալիք խաղից առաջ և ցանկանում ենք  միայն հաղթանակ։ 

Հիշեցնենք, որ պատասխան խաղը  տեղի է ունենալու հուլիսի 18֊ին։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ