Ֆանտաստիկ լուր Գերմանիայից. Սարգիս Ադամյանը տեղափոխվում է Հոֆենհայմ

fantastik-lour-germaniayic-sargis-adamyane-texapoxvoum-e-hofenhaym

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի առաջին Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմում»։ Սարգսի համար առհասարակ բեկումնային եղավ այս մրցաշրջանը։ Մեր ֆուտբոլիստը, հրաշալի մրցաշրջան անցկացնելով «Յան Ռեգեսբուրգում» անցկացրած 32 խաղերում, խփեց 15 գոլ, իսկ  առաջին բունդեսլիգա տեղափոխվելու շանսերը շատ մոտ էին։ Լավ մրցաշրջանից հետո Բունդեսլիգան ներկայացնող ակումբները իսկական որս էին սկսել և շատ էին ցանկանում իրենց կազմում տեսնել հայ ֆուտբոլիստին։

Երկար բանակցություններից հետո Ադամյանը և «Հոֆենհայմի» ղեկավարությունը համաձայնեցրին ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը։ Մեր ֆուտբոլիստն առաջին անգամ իր կարիերայում կխախա Գերմանիայի ամենահեղինակավոր առաջնությունում։ Սարգսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Դե ինչ, մեր առաջատար ֆուտբոլիստներից մեկին մաղթենք նոր ակումբում բազմաթիվ գոլեր և բազում թիմային մրցանակներ։

 

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում վաստակած 51 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ