Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Ֆայտոն, բոխչա, ուսնոցներ. Ալեքպոլում բաղնիք գնալը ծես էր (լուսանկարներ, տեսանյութ)

fayton--boxca--ousnocner-aleqpoloum-baxniq-gnale-ces-er-lousankarner--tesanyout

Գյումրիում, իսկ ավելի կոնկրետ հին քաղաքում՝ Ալեքպոլում, ամեն ինչն է ունեցել իր ծեսն ու ավանդույթը, ասել է թե` արարողակարգը: Բաղնիք գնալը ևս իր մշակույթն ու կարգուկանոնն է ունեցել: Բաղնիքը, բացի կիրառական սանիտարահիգիենիկ նշանակությունից, հաճախորդների՝ հատկապես կանաց համար ակումբի դեր է կատարել՝ զվարճանքի, հանգստի, ազատ ժամանցի վայր է եղել: Ինչպե՞ս են գնացել բաղնիք ալեքպոլցի կանայք, ի՞նչ են տարել իրենց հետ, այս և այլ հարցերի բացահայտումները ՀԱՅ ՁԱՅՆ-ն արել է Շիրակի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Կարինե Բազեյանի հետ:

Բաղնիք գնալը զուտ քաղաքային երևույթ է եղել՝ ընդգծված միջին և հարուստ խավի մոտ: Բաղնիքում հատուկ և առանձին լողասենյակներ չեն եղել, առանձնացված են եղել միայն կանանց և տղամարդկանց բաժանմունքները:

«Բաղնիք գնալն այնքան հաստատագրված կանոններ ուներ, որ իսկապես ծիսական արարողության դեր ու նշանակություն ուներ: Շատ հին ծագում ունի բաղնիքը, գիտենք, որ Գառնիում, ապա Արտաշատում են բացվել, բաղնիքը որպես հասարակական կառույց քաղաքին է բնորոշ: Ալեքսանդրապոլը ձևավորվել է 19-րդ դարում և իր հետ բերել է 3 քաղաքների մշակույթ՝ Կարսի, Կարինի և Բայազետի: Բաղնիքի մշակույթը տոնածիսական գործառույթ է իրականացնում, սոցիո-մշակութային՝ կապեր հաստատելու, հարաբերություններ ստեղծելու և այլն»,-նկատում է Կարինե Բազեյանը:

Ալեքպոլում հայտնի բաղնիքններն էին՝ Մարտիրոս աղի՝ 14 փողոցում, Հակոնների՝ 27 փողոցում, Գևոր աղի՝ 16 փողոցում, Ձիթողցոնց բաղնիքը՝ Մունդառչայի ու 20 փողոցի անկյունում, Ուռմնոնց բաղնիքը: Շատ հաճախակի չեն գնացել բաղնիք, բայց գոնե երկու շաբաթը մեկ պարտադիր գնում էին և գնում էին հատուկ մետաքսե բոխչայով: Իսկ ինչո՞ւ են ծես ասել, քանի որ նախօրորք էին պատրաստվում. «Նախ պատրաստում էին սպիտակեղենը՝ ցամքոցների մի քանի տեսակներ, գլխակապեր և տանում էին ամենալավը, ամենագեղեցիկը, ոտքերը սրբելու և փաթաթելու մետաքսյա կտոր՝քյաշանի փեշտմալ, շապիկներ, ուսնոցներ, բաղնիքի պարագաները՝ պղնձյա ամաններ, նալիկներ, սապոնելու, քիսայելու հարմարանքներ: Օժիտի համար առանձին էին պատրաստվում, այդ դեպքում նալիկները սադափազարդ էին, ոսկեթել ասեղնագործություն է լինում: Բոխչան բացվում էր բոլորի ներկայությամբ և այն ևս յուրաքանչյուր կնոջ, աղջկա, նորահարսի պատվի և հարգի նշան էր»,- մանրամասնում է ազգագրագետը:

Բաղնիքի ծեսն ուղեկցվել է նաև ճոխ ճաշկերույթով՝ որպես արարողակարգի պարտադիր մաս: Բաղնիք գնացել են մերձավոր հարազատներով և բարեկամներով, իսկ միմյանց բաղնիք հրավիրելը հարգանքի և պատվի նշան էր հին Գյումրիում: Բավականին հանդիսավոր ընթացք են ունեցել փեսաբաղնիք և հարսնաբաղնիք արարողությունները: Հարսնացուին բաղնիք են տարել 2-3 օր առաջ՝ մայրը, հարազատ և բարեկամ ջահել աղջիկները: Նույն ձևով հարսնացունին բաղնիք են տարել նաև հարսանիքից հետո, այս անգամ՝ սկեսրանք:

Հայտնի «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի հատվածում նկարագրվում է բաղնիք գնալու մշակույթի մի հատվածը, երբ Թուրվանդա մոքուրն ու Անժելը դուրս են գալիս բաղնիքից, իսկ Թորիկը նրանց դիմավորում է ֆայտոնով:

Բաղնիքի սոցիալ-մշակութային գործառույթով է պայմանավորված եղել նաև ապագա հարսնացուներին փնտրել հենց բաղնիքում, մանրամասնում է Կարինե Բազեյանը,-«Հենց այդ հավաքատեղիի գործառույթը, որ կանայք կարող էին շփվել, խոսել, տեղեկություններ ստանալ և սովորաբար երիտասարդ տղաներ ունեցող կանայք պատրաստվում էին բաղնիքում փնտրել իրենց տղաների համար հարսնացուներ, կամ «աչքը վրան» պահել, ուսումնասիրել»:

Գյումրուն բնորոշ ավագներին հարգելու և մեծարելու ավադույթը նաև բաղնիքում է նկատվել՝ խստորեն պահպանելով ավագության կարգը, որպես հարգանքի նշան՝ ընդունված էր տատիկներին, ապա երեխաներին լողացնելը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ