Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

G20-ի ընթացքում Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին հարց են ուղղել

am es
g20-i-entacqoum-erdoxanin-hayoc-cexaspanoutyan-masin-harc-en-ouxxel

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց են ուղղել, ինչը առաջացրել է թուրք առաջնորդի զայրույթը:

Ցեղասպանության մասին հարցը հնչեցրած լրագրողը ներկայացել է որպես Արգենտինայի հայ համայնքի անդամ: Լրագրողը մասնավորապես ասել է, թե արդյո՞ք Էրդողանի կառավարությունը պատրաստ է ճանաչել XX դարասկզբին տեղի ունեցած հայերի կոտորածը:

Հարցը զայրացրել է Թուրքիայի նախագահին, ով պատասխանել է, թե «անհնար է ասել, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել: Թույլ տանք պատմաբաններին խոսել: Թուրքիայում 100.000 հայ է ապրում, ոչ ոք նրանց չի արգելում մեր երկիր գալ, և ոչ ոք նրանց մեր երկրից դուրս չի մղի»: Այսպիսին է եղել Էրդողանի պատասխանը: Այս ասելով՝ նա արագ անցում է կատարել հաջորդ հարցին:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին հարցը հնչել է այն ժամանակ, երբ Էրդողանը պաշտպանել է իր երկրի մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին եւ քննադատել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ