Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

am
gagik-xacatryanin-e-sergo-karapetyanin-mexadranq-e-arajadrvel

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, գրում է hetq.am-ը:

ՀՔԾ-ի hetq.am-ի աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի առկայության մասին լրագրողների հարցին ի պատասխան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ չի մեկնաբանում այդ լուրը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ