Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Գիտական կենտրոն կհիմնենք ու տեղի մասնագետներին կվերապատրաստենք. Գեղամ Գևորգյան

am
gitakan-kentron-khimnenq-ou-texi-masnagetnerin-kverapatrastenq-gexam-georgyan

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ միասին 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացնում. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Նախարարությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում գիտական կենտրոն կհիմնվի, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ոլորտում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա և ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 5-6 տարի հետո:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Ապարանում նախատեսվում է անասնապահական քոլեջ հիմնել, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։

«Քոլեջի միջոցով կապահովվի բարձրագույն կրթությունը, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացներ կիրականացվեն, ինչի միջոցով կվերապատրաստվեն և՛ մասնագետները, և՛ ֆերմերները»,- ասաց ՀՀ ԳՆ պաշտոնակատարը:

Եզրափակելով խոսքը՝ Գևորգյանն ընդգծեց, որ պետք է որակյալ մասնագետներ պատրաստել, շարժվել ժամանակին համահունչ և մեծ թափով զարկ տալ կրթական համակարգերի տրանսֆորմացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ