Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Գործադուլ են անում ու պահանջում՝ չփակել «Արարատցեմենտ»-ը

am
gorcadoul-en-anoum-ou-pahanjoum-cpakel-araratcement-e

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր գործադուլ էին սկսել՝ պահանջելով չկրճատել ընկերության աշխատատեղերը: Նրանց տեղեկացմամաբ՝ մինչև հունիս 15-ը, գործարանը փակվելու է, ինչի արդյունքում, ավելի քանի 1000 աշխատակիցներ կդառնան գործազուրկ:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենց ուղղորդել են ճանապարհ փակել, դուրս գալ Կառավարության դեմ, սակայն իրենք հրաժարվել են՝ ասելով, որ իրենց բողոքը Փաշինյանի դեմ չէ, այլ ընկերության ղեկավարության:

Նրանք ցանկանում են հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և անձամբ նրանից լսել, թե ինչու է փակվում գործարանը և ամբողջ քաղաքը մնում առանց աշխատանքի:

«Եթե ընկերության ղեկավարությունը գնային քաղաքականության մեջ չի կարողանում լեզու գտնել Կառավարության հետ, ապա մեր պահանջը մեկն է, որ դրա պատճառով գործարանը չփակվի, և ամբողջ Արարատ քաղաքը, որի բնակչության մեծամասնությունը աշխատում է այստեղ, կաթվածահար չլինի: Եթե կարծում են, որ կարող են 1200 հոգու անաշխատանք թողնել, ապա չարաչար սխալվում են: Եթե ղեկավարությունը չունի լուծումներ, թող հեռանա և Կառավարությունը նրանց փոխարեն ուրիշներին նշանակի: Բայց մենք դուրս չենք գալու մեր տներից ու գործարանից»,-ասում էին ցուցարարները:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախորդ շաբաթ քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Ըստ օրենքի նախագիծը մշակողների՝ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ