Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Գտչաբերդ ամրոցը

am ru en
gtcaberd-amroce

Գտչաբերդը Արցախի հնագույն և անառիկ ամրոցներից մեկն է: Ամրոցը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղում, Գտիչ լեռան վրա: Արևմուտքից և հարավից շրջափակված է ժայռազանգվածներով, իսկ արևելյան կողմից եղել է պարսպապատ, որը ներկայումս մասամբ պահպանվել է: Թովմա Արծրունու վկայությամբ Դիզակի իշխան Եսայի Աբու-Մուսեն 9դ. արաբական արշավանքների ժամանակ Տողասարի գագաթին ստեղծեց մի այնպիսի հզոր պաշտպանական համակարգ, որն անառիկ մնաց դարեր ի վեր և ոչ մի թշնամու չհաջողվեց գրավել այն:

Ամրոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների մնացորդներ, գերեզմանոցը, ինչպես նաև մի գետնափոր, իսկ վերևի մասում ժայռի ամենաբարձրադիր վայրում՝ եկեղեցին, որ կրում է «Թեժ» անվանումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ