Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցերը

am
gyouxatntesakan-dasinqi-andamneri-het-qnnarkvel-en-hamagorcakcoutyan-harcere

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել են «Գյուղատնտեսական դաշինքի» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դաշինքի անդամները գյուղոլորտի պատասխանատուներին ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, կատարված աշխատանքը, նախարարության հետ հետագա համագործակցության հարցերն ու ձևաչափը։ «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը նշել է, որ Հայաստանի 4 մարզերում իրականացվել են թաուն հոլ ձևաչափով քննարկումներ և առանձնացվել են գյուղատնտեսական քաղաքականության մշակման առաջնահերթությունները՝ կոոպերացիայի զարգացում, ապահովագրության ներդրում, մատչելի վարկավորում և գյուղներդրանքների մատակարարման շղթայի ապահովում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրները նաև նախարարության առաջնահերթությունների թվում են, և այդ ուղղություններով տարբեր ծրագրեր են իրականացվում։ Կարևորելով երկրում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը՝ փոխնախարարը շեշտել է դաշինքի հետ սերտ համագործակցությունը՝ կոոպերացիայի զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների իրական պատճառների վեր հանման, ուսումնասիրման և լուծման արդյունավետ ուղիներ գտնելու գործում։  Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավելել է, որ նախարարությունը Դաշինքի անդամների հետ համագործակցության դրական փորձ ունի։

 

Հյուրերը նաև տեղեկացրել են, որ վաղը նախատեսվում է շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մասնագիտական քննարկում Հայաստանում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ, իսկ մայիսի վերջին տեղի կունենա Ֆերմերական կոնգրեսը։

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա հանդիպումների օրակարգի շուրջ՝ համագործակցության առանձին հարցերի առավել հանգամանորեն անդրադառնալու նպատակով։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ