Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

«Հաջողության են հասնում նրանք, ովքեր վերցնում են պատասխանատվություն և՛ արածի, և՛ չարածի համար». ավագ դպրոցների սաները՝ քաղաքապետարանում

am
hajoxoutyan-en-hasnoum-nranq--ovqer-vercnoum-en-patasxanatvoutyoun-e-araci--e-caraci-hamar-avag-dprocneri-sanere-qaxaqapetaranoum

Քաղաքի կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ, համայնքի առջև ծառացած խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ հյուրընկալված մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին տարբեր հարցեր էին հետաքրքրում: Հանդիպման նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է:
«Այսպիսի հանդիպումները պետական հաստատություններում, պետական պաշտոնյաների հետ՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող շրջանակների համար դաստիարակում է այն քաղաքացին, որով Հայաստանը վաղը պետք է ունենա իր առաջ գնալու գործընթացը»,- նշել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանել է ավագ դպրոցների սաների հարցերին, լսել նրանց առաջարկները, ներկայացրել քաղաքի կառավարման համակարգն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արդեն իսկ կյանքի կոչվող նախաձեռնություններն ու ծրագրերը:
«Հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր վերցնում են պատասխանատվություն և՛ արածի, և՛ չարածի համար, աշխատում են ամենօրյա ռեժիմով, փորձում են գնալ առաջ, ստեղծում են արդյունք: Եթե ունեք նպատակներ՝ ձեր նպատակին հասնելու համար պետք է սկսեք այսօր, քանի որ ապագան կառուցվում է այսօր»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Ավագ դպրոցների սաներն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող ցուցադրություններին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ