Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ. այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է

am
hanoun-vaxva-jsmartoutyan-tox-or-aysor-linem-sxal-aysor-parouyr-seaki-hisataki-orn-e

1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ հայ ժողովրդի հանճարեղ զավակներից մեկը՝ Պարույր Սևակը: Վերջինիս մեքանայի բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենայի հետ։

Սևակը հայ գրականության մեջ իր հաստատուն ու ուրույն տեղն ունեցող գրող է, ում ստեղծագործությունները սիրելի են անխտիր բոլորիս համար: Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) 1924թ.  հունվարի 24-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում:  Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց: Այն ավարտելուց հետո Սևակն ընդունվեց և 1945թ-ին ավարտեց Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Ապա ուսումը շարունակեց Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, որն ավարտում է 1955թ-ին։

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։

 

Անցյալը ներկայացած

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ