Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Վիրավորական էր Նազենի Ղարիբյանի պահվածքը Օպերային թատրոնում, չենք ուզում այդպիսի նախարար ունենալ. ՀԱՅ ՁԱՅՆՆ ԱՅՍՕՐ-ի հյուրն է Հովհաննես Ներսեսյանը

hay-caynn-aysor-i-hyourn-e-operayin-ergic-hovhannes-nersesyane

ՀԱՅ ՁԱՅՆՆ ԱՅՍՕՐ-ի հյուրն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը:

«Նազենի Ղարիբյանը՝ որպես մշակութային ոլորտի ղեկավար, եթե չի մտնում Օպերային թատրոն և ներկա չի գտնվում 6 պրեմիերաներից գոնե մեկին, անընդունելի է և անհասնակալի: Ասում է՝ ես կարիք չեմ ունեցել ձեզ հետ ծանոթանալու: Պատկերացնո՞ւմ եք: Օպերային թատրոնն ամենամեծ մշակութային ՊՈԱԿ-ն է, 700-ից ավելի աշխատակազմ ունի: Երբեք չգալ թատրոն, չծանոթանալ կոլեկտիվի հետ ու այդպիսի որոշումներ կայացնել այսպես ասած հեռակառավարման վահանակի միջոցով, չի կարելի»,- ասում է օպերային երգիչը:

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Օպերատոր՝ Արթուր Պապյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ