Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

Հայագիտական միջազգային գիտաժողով` նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին

am
hayagitakan-mijazgayin-gitajoxov-nvirvac-sen-aresatyani-cnndyan-90-amyakin

Մաշտոցյան Մատենադարանը՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ՝ սույն թվականի մայիսի 22-23-ին կազմակերպում է Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք Մատենդարանի տեղեկատվական բաժնից:

Գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս արժևորել անվանի գիտնականի մեծ ավանդն ինչպես միջնադարյան փիլիսոփայության ուսումնասիրման, այնպես էլ Մատենադարանի՝ որպես գիտական ինստիտուտի կայացման և զարգացման գործում:

Գիտաժողովի նյութերը նվիրված են միջնադարյան հայ փիլիսոփայությանը, պատմությանը և մշակույթին: Զեկուցումներով հանդես կգան հայ և օտար անվանի գիտնականներ:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա Մատենադարանի նիստերի դահլիճում մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ