Հայաստանը և հայությունը կարող է համաշխարհային տնտեսությանն առաջադրել թվային նոր օրակարգ

hayastane-e-hayoutyoune-karox-e-hamasxarhayin-tntesoutyann-arajadrel-tvayin-nor-orakarg

  Ինչպիսի՞ ապագա է մեզ սպասվում, որոնք են համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները և վերջապես ինչպիսի՞ն կլինի մեր աշխարհի 20-30 տարի անց։ Այս հարցերն էին, որ շոշափվում էին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած «Աստանայի տնտեսական ֆորում»-ում։

 Այս թեմաների շուրջ ելույթ ունեցան ինչպես ֆորումի առաջին օրը, պլենար քննարկման ժամանակ, այնպես էլ հաջորդ օրը կազմակերպված 50-ից ավել սեմինարների ընթացքում։ Հանդես եկան մոտ 200 զեկուցողներ, որոնք ներկայացրեցին իրենց տեսակետները՝ աշխարհի տնտեսական զարգացման ապագայի, այնպես էլ, դրան նախապատրաստվելու գործընթացին։

Քննարկումների հիմնական թեման տնտեսության թվայնացումն էր, բոլոր զեկուցողները թե՛ առաջին օրը, թե՛ հաջորդ օրերին շեշտում էին, որ մեզ բոլորիս սպասում է թվային ապագա և դա հասկանալու, դրան նախապատրաստվելու համար հարկավոր է կրթական նոր համակարգ, որը կբավարարի այդ պահանջները։ Տնտեսության թվայնացումը իր հերթին առաջ կքաշի արհեստական ինտելեկտի խնդիրը, իսկ դրանք միմյանց հետ փոխշաղկապված են և առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող։

Խոսելով տնտեսության թվայնացման մասին՝ մասնագետերն այն ներկայացնում էին, որպես համաշխարհային տնտեսության զարգացման դանդաղման դեմ պայքարի միակ արդյունավետ միջոց։ Համաշխարհային տնտեսության թվայնացումն այն կընդլայնի, դրա աճին նոր թափ կհաղորդի և միլիոնավոր նոր աշխատատեղեր կստեղծի։

Սա էր հիմնական եզրահանգումը, որ անում էին բոլոր ներկանները, առանց թվայնացման ներկա աշխարհը ապագա չունի, վերջինիս զարգացման բոլոր ռեսուրսները սպառվել են և առանց թվային լուծումներին աշխարհին սպառնում է տնտեսական մեծ լճացում։ Սակայն թվայնացող աշխարհը նոր մարտահրավերներ, նոր հնարավորություններ, ինչպես նաև, սպառնալիքներ է ստեղծում, ինչին պետք է պատրաստվել այսօրվանից, որպեսզի չկանգնենք տնտեսական կոլապսի առաջ։

Ինչպես նշում էին Աստանայի տնտեսական ֆորումի զեկուցողները, նոր թվային օրակարգը նորագույն լուծումներ է պահանջելու՝ նոր տիպի առաջնորդներ, նոր տիպի կրթություն, նոր մտածողության մարդ, որը պատրաստ է այս խնդիրներին։ Փոփոխությունների այս օրակարգը մասնագետներն անվանում են տրանսֆորմացիա՝ անցում անալոգային հասարակությունից դեպի թվային, որը  կարող է անցնցում լինել, եթե պետությունները դրան նախապատրաստվեն։

Այսինքն, անցումային այս շրջանը՝ տրանսֆորմացին կարող է օգուտ բերել միայն այն հասարակություններին, որոնք նախօրոք պատրաստվել են դրան, ունեն կթության համապատասխան համակարգ և կարող են պատրաստել մասնագետներ, այդ գործընթացի իրականացման համար։  Հետևաբար, հիմնական խնդիրը, որը ծագում է բոլորի առաջ, այն է՝ ինչպե՞ս նախապատրաստվել թվային դարաշրջանին։

Ինչպես նշում էին մասնագետները, իրականում 21-րդ դարը նոր է սկսվում և դա աշխարհի թվայնացումն է, որը սակայն ոչ միայն խնդիրների լուծման այլև դրա առաջադրման պատճառ կարող է լինել։ Նոր ժամանակաշրջանը հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել, հետազոտել և վերլուծել թե ինչ տիպի խնդիրների է բախվելու հասարակությունը, որ կարողանանք դրանք լուծենք։

Ինչպես նշում էին Աստանային տնտեսական ֆորումի մասնակիցները, ապագա թվային հասարակության հիմնական մարտահրավերներից մեկը կրթությունն է։ Արդյոք կրթական ներկա համակարգը պատրաստ է նոր վթային օրակարգին, արդյոք կարող է պատրաստել մասնագետներ, որոնք կհամապատասխանեն նոր թվային մարտահրավերներին։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանն արդեն այսօր պետք է տրվի։ Ըստ ֆորումում ելույթ ունեցող շատ մասնագետերի ներկա կրթական համակարգը, հատկապես բարձրագույն կրթությունը՝ բուհերը, չեն համապատասխանում այն օրակարգին, որը առաջադրում է գալիք թվային դարաշրջանը։ 

Տարեկան աշխարհի թվային տնտեսությանը պետք կգան միայն IT ոլորտի միլիոնավոր նոր մասնագետները, սակայն կրթական ներկա համակարգը պատրաստ չէ այդ քանակով ուսանողներ կրթելու։ Հարկավոր են կրթական նոր համակարգեր, նոր տիպի դպրոցներ, վերապատրաստման արագ ու արդյունավետ համակարգեր։

Թվային մարտահրավերերին պատրաստվելու համար միլիոնավոր մասնագետներ պետք է վերապատրաստվեն, հակառակ դեպքում, չեն կարողանա համապատասխանել նոր պահանջներին և դուրս կմնան մրցակցային համակարգից։ Կրթական այս հիմնախնդիրների նախապատրաստման համար հարկավոր է, որ սերտ համագործակցություն սկսվի համալսարանների և մասնավոր ընկերությունների միջև։

Թվային հեղափոխություն կարելի է իրականացնել միայն էվոլյուցիոն ճանապարհով՝ նշում էին մասնագետները, իսկ դրա հիմքում կրթությունն է։ Այն հասարակությունը և այն պետությունը կկարողանա մաքսիմում օգտվել նոր թվային օրակարգից, որը կկարողանա լավագույնս նախապատրաստել իր կրթական համակարգը նոր պահանջներին։

Հայաստանը առանձնահատուկ տեղ ունի աշխարհի թվայնացման այս համակարգում։ Աշխարհասփյուռ հայությունը կարող է ցանցային կամ, այսօրվա լեզվով ասած, թվային նոր պետության օրինակ  ծառայել։

Հայաստանը և հայությունը կարող է առաջադրել թվային նոր օրակարգ, եթե այսօրվանից սկսի դրան համապատասխան կրթական բարեփոխումներ իրականացնել։ Աստանայի տնտեսական ֆորումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ նմանատիպ քննարկումների միջոցով հնարավոր է հասկանալ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները և փորձել նախանշել այն խնդիրները, որոնց մարդկությունը կբախվի ապագայում։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ