Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Հայաստանը գրավիչ է ոչ թե իր լեռներով կամ բնությամբ, այլ խղճով ու հոգով. շվեյցարացի լրագրող

hayastane-gravic-e-oc-te-ir-lernerov-kam-bnoutyamb--ayl-xxjov-ou-hogov-sveycaraci-lragrox

Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ Հայաստանում են՝ ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային հնարավորություններին և գրավչությանը: Լրագրողների խումբը շուրջ մեկ շաբաթ կլինի Երևանի և մարզերի տեսարժան վայրերում, կկատարի նկարահանումներ՝ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ-ներով ներկայացնելու նպատակով։

Ասոցիացիայի ղեկավար Ալեք Դեքոթը պատմեց, որ ծրագրում են բաժանվել խմբերի և տարբեր ուղղություններով սկսել իրենց հայաստանյան ուղևորությունը: «Մենք պարբերաբար նման բնույթի ճամփորդություններ ենք կատարում տարբեր երկրներ, որպեսզի տվյալ երկրում զբոսաշրջության թեմայով ռեպորտաժներ պատրաստենք: Ինքս շատ եմ ճամփորդել, տարբեր  երկրներում եմ եղել, բայց Հայաստանի մասին երբեք չէի լսել: Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո որոշեցի ուսումնասիրել Հայաստանը և հասկացա, որ պետք է անպայման այցելեմ ձեր երկիր: Եկա և սիրահարվեցի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ Հայաստանը շվեյցարացիներին չի կարող գրավել իր լեռներով կամ բնությամբ, դա իրենց երկրում էլ կա: «Հայաստանը գրավիչ է իր հոգով և խղճով: Մենք դա ենք ներկայացնելու շվեյցարացիներին»,- նկատեց Դեքոթը:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ