Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիխտենշտեյնին

hayastani-havaqakane-jaxjaxec-lixtensteynin

Եվրո 2020-ի նախընտրական փուլում մեր ընտրանին ընդունել էր չափանիշներով համեստ Լիխտենշտեյնի ընտրանուն։ Վերջապես տեսանք խաղ, որտեղ մեր հավաքականը լուրջ առավելություն ունեցավ թե՛ խաղային, թե՛դիրքային առումով։

 

Արդեն խաղի 2-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի հեռահար փոխանցմանը լավագույն կերպով արձագանքեց Գևորգ Ղազարյանը՝ բացելով խաղի հաշիվը ՝1-0։

Գոլից հետո մեր տղաները չբավարվեցին ձեռք բերածով ու մի շարք գոլային պահեր ստեղծեցին։ 18-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը խոցեց դարպասը՝ 2-0։

 

Խաղի մնացած հատվածը հիմնականում ընթանում էր մրցակցի կիսադաշտում, բայց մինչև մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեն ՝ 90+1 րոպեին արագ հակագրոհի արդյունքում Տիգրան Բարսեղյանը դրեց հանդիպման վերջակետը ՝3-0։

 

Ի վերջո մենք ականատես եղանք մեր հավաքականի փայլուն խաղին, հրաշալի ու մտածված գրոհներին, ինչը պակասում էր նախորդ խաղերում։ Մեր հավաքականը այս խաղով կարող է լուրջ հաջողությունների հասնել, մնում է չկորցնել կենտրոնացվածությունը և գործել հստակ ու անսխալ պաշտպանությունում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ